Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Մի ծեծեք երեխաներին… ter-hambardzum.net
Երբ ծեծում եք ձեր երեխային, դրանից ամենևին չի պակասում ձեր սերը նրա նկատմամբ, դրանում կասկած չկա: Սակայն յուրաքանչյուր ծեծի
ժամանակ երեխան իրեն զգում է զրո, ոչնչություն: Հաջորդ պահին դուք մոռանում եք ծեծի մասին և փաղաքշական բառեր եք ասում նրան, որովհետև սիրում եք: Իսկ ինչ կատարվեց երեխայի հոգում` ոչ-ոք չտեսավ…
Ծեծելու վատ սովորությունը կարող է կրկնվել օրվա ընթացում մի քանի անգամ: Այստեղ հակասություն կա… Քրիստոնյաներս գիտենք, որ սիրել նշանակում է ծառայել, հոգ տանել, խնամել, և այլն: Ձեռքը բարձրանում է այն դեպքում, երբ անզոր է լեզուն և բանականությունը: Ծեծին վերաբերող բոլոր պատճառաբանությունները նրա համար են, որպեսզի արդարացվի ծեծելու վատ սովորությունը:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ մենք չենք տիրապետում երեխայի դաստիարակության պարզագույն կանոններից ամենակարևոր օղակին, որը կոչվում է արարք և հետևանք: Յուրաքանչյուր արարք, որ կատարվում է երեխայի կողմից, լինի դրական թե բացասական` չպետք է մնա անարձագանք: Երեխան պետք է տեղյակ լինի, որ յուրաքանչյուր արարք` կատարված իր կողմից` ունի հետևանք: Լավի համար` խրախուսանք, վատի համար`պատիժ: Մենք չենք տիրապետում նաև խրախուսանքի և պատժի կանոններին: Երբեմն խրախուսանքը լինում է վնասակար, իսկ պատիժը՝ անպայման ծեծի տեսքով:
Մի խոսքով երեխային դաստիարակելու հատուկ ծրագիր չկա, ամենալավ ծրագիրը ծնողների օրինակն է, որ երեխան ստանում է իր օրվա սննդի պես: Սխալ սննդից վնասվում է երեխայի առողջությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգևոր: Ծեծվող երեխան վաղը ընտանիք կազմելիս վարվելու է նույն կերպ իր երեխայի հետ: Պարզվում է, որ «չմտածված» ծեծը վնասում է սերունդներին հաջորդաբար… Մեր երեխաները միայն մերը չեն, այլ նաև հասարակության երեխաներն են…
17.04.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ